կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 11:39
Հասարակություն

Վանաձորում երեկ գիշերվանից գազը սկսել է բաշխվել ամբողջ համայնքին

Վանաձորում երեկ գիշերվանից գազը սկսել է բաշխվել ամբողջ համայնքին

Կառավարության այսօրվա հիմնական օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին` խնդրելով ներկայացնել Վանաձորում ստեղծված վիճակը:

 

Գեւորգյանը նշեց, որ Վանաձորում գազատար մեծ խողովակի պայթյուն է եղել, որի հետեւանքով գազամատակարարող ընկերությունը դադարեցրել է գազի մատակարարումը` հետագա հետեւանքներից խուսափելու համար: Երեքշաբթի օրվանից մասամբ վերականգնվել է գազամատակարարումը, իսկ երեկ գիշերվանից գազը սկսել է բաշխվել ամբողջ համայնքին:

 

«Վթարն անհետեւանք չի եղել»,-նշեց Գեւորգյանը, քանի որ գազամատակարարման դադարեցումից հետո այն բնակիչները, ովքեր մնացել էին առանց ջեռուցման սկսել են էլեկտրական միջոցներով ջեռուցում օգտագործել, եւ մեծ լարվածության ու ճնշումնրի արդյունքում սկսել են խափանումներ առաջանալ նաեւ այս համակարգում: Գ

 

եւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ շենքերի 1-2-րդ հարկերում առաջացել է խնդիր` սառչել են ջրի խողովակները: Համապատասխան աշխատանքներ տարվել են, այսօր առավոտյան մարզպետը զեկուցել է, որ խնդիրները հիմնականում լուծված են:

 

Այս պահին Վանաձորի ծննդատանը կա խնդիր` ջեռուցման հետ կապված. առաջիկայում տեղական իշխանությունները կլուծեն նաեւ ուսումնական եւ պետական հիմնարկների ջեռուցման հարցը: