Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ակնհայտ է, որ Թուրքիայում իշխանական վերնախավում ինչ-որ անհանգստություն կա Էրդողանի հիվանդության հետ կապված։ Երեկ երեկոյից լուրեր պտտվեցին, որ վատացել է Էրդողանի և կնոջ վիճակը,- իր ֆեյսբուքյան էջում գրում է թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Թվում էր թե, որ սրան պետական մակարդակով չպետք է ուշադրություն դարձնեին, քանի որ խոսակցությունների մակարդակում էր։ Բայց քիչ առաջ Էրդողանի թվիթերյան միկրոբլոգում Էրդողանի անունից գրառում է տարածվել ․ «Այսօր առավոտյան մեր բժիշկը ստուգումներ անցկացրեց։ Բարեբախտաբար, ոչ մի բացասական վիճակ , այսօր էլ է թեթև հիվանդությունը։ Ես և տիկին Էմինեին տնից ենք աշխատում»,- գրել է նա։
Ավելի վաղ թուրքագետը գրել էր, որ Թուրքիայում գիշերվանից ձերբակալություններ են։ «Ձերբակալում են ոչ ավել, ոչ պակաս Էրդողանի և նրա կնոջ թագավարակի օմիկրոն շտամով վարակված լինելու մասին սոցցանցերում տարբեր, այսպես ասած, վիրավորական գրառումներ կատարողներին։
Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումներ կատարողներին բերման են ենթրակում և դատախազությունը կալանավորելու միջնորդություններով մտնում է դատարան։ Էրդողանին և նրա կնոջը վիրավորող գրառումները, քոմենթները հայտնաբերելու համար Ստամբուլի դատախազության հետաքննության բյուրոն բաժին է բացել, որտեղ զբաղվում են նմանատիպ գրառումների հայտնաբերմամբ։ Այս պահին Էրդողանի թագավարակի հետ կապված վիրավորական գրառումների պատճառով բերման ենթարկվածների թիվն անցնում է հարյուրը»,- գրառում է կատարել թուրքագետը։