|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից։ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան։ Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց։
Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։