կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 22:33
Քաղաքական

Անգրագիտությունը պետք է վերանա քաղաքական դաշտից. ՀՀԿ-ական

Անգրագիտությունը պետք է վերանա քաղաքական դաշտից. ՀՀԿ-ական

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո, երբ Սերժ Սարգսյանը կոշտ շեշտադրումներով ելույթ ունեցավ Ծառուկյանի մասին, ՀՀԿ պատգամավորները լրագրողների հետ զրույցում նշեցին իրենց տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ուշացած չէի՞ն Սերժ Սարգսյանի «պատժամիջոցները»՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, պատասխանեց. «Ես չէի ասի, որ ուշացած էին, բոլորս ականատես ենք մի իրավիճակի, որ ՀՀ-ում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց դրանց դեմ պայքարելու ուղիները բացարձակ այն տիրապետող ու քարոզվող անգրագիտությունը չէ, և դրա վրա ձեռքները տաքացնողները չպետք է լինեն: Եթե Գագիկ Ծառուկյանը պատրաստ է քաղաքական պայքարի, ուրեմն մենք կհետևենք ու կհասկանանք` նա իսկապե՞ս քաղաքական գործիչ է, իսկապե՞ս կայուն տեսակետներ ունի: Անգրագիտությունը պետք է վերանա քաղաքական դաշտից, մեզ մոտ էլ կարող են լինել այդպիսիք, բայց հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ արվում են վերամբարձ հայտարարություններ` անգամ դրանց իմաստը չհասկանալով»:

 

Հարցին` արդյոք դա ճնշում չէ՞ Գագիկ Ծառուկյանի վրա, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը ուժեղ մարդ է, կդիմանա ճնշմանը»: