|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է 2014-ի օգոստոսին, անպայման տեղի կունենա. հայտնում է РИА Новости-ն։
«Ես վերլուծում եմ իրավիճակը և կարծում եմ, որ չկա ոչ մի իրական ուժ, որը կկարողանա խանգարել այս գործընթացի իրականացմանը։ Ոչ ոք և ոչինչ չպետք է խանգարի դրան»,- ասել է Իվանիշվիլին:
Նա հավելել է, որ, միևնույն ժամանակ, Վրաստանը պատրաստվում է իր բոլոր ջանքերը ուղղել հնարավորինս շուտ ԵՄ անդամ դառնալուն։