|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ուկրաինան շուտով կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը Բրյուսելում ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ ուկրաինական պատվիրակությունը վերսկսել է ԵՄ-ի հետ Ասոցացման վերաբերյալ բանակցությունները: ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնության մասին չի խոսվել: Սակայն, ըստ Ֆյուլեի, Ուկրաինայի հետ կաշխատի «շատը շատի դիմաց» սկզբունքը: Երբ Կիևը առաջընթաց ունենա եվրաինտեգրման և բարեփոխումների հարցում, ԵՄ-ն ավելի մեծ օգնություն կտրամադրի երկրին: