|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Օրերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։
«Պարոն Մեսչյանը, երբ գալիս էր, ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, չժխտելով Մեսչյանի դիմումի առկայությունը․ «Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաձայն հեռանա: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում, երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում․