Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-03-03 12:38
Մշակույթ

Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

Այսօր հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է:

 

Մեսչյանն առաջինն էր, ով 1968-ին ԽՍՀՄ-ում հիմնադրեց ռոք-խումբ` «Առաքյալներ»-ը: Խմբում բացի Մեսչյանից (հեղինակ, վոկալ, կիթառ, ստեղնաշարային և ջութակ), ընդգրկված էին նաև Լևոն Մելիքյանը (բաս կիթառ) և Գրիգոր Նալբանդյանը (հարվածային գործիքներ): Խմբի առաջին համերգները տեղի են ունենում պոլիտեխնիկական ինստիտուտում և հանդիպում կոմերիտական ակտիվիստների դիմադրությանը: Վերջիններս խմբի անդամներին բնորոշում էին որպես «նորընծա առաքյալներ», ինչն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի խումբը կոչվի «Առաքյալներ» («Apostles»):

 

Դեռևս դպրոցում սովորելու տարիներին՝ 1965 թ., գրվում են ««Ու՞ր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը: Առաջին անգամ «Ու՞ր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը:

 

Մեսչյանի ճարտարապետական աշխատանքներից են` Կառավարության ընդունելությունների տան շենքը Երևանում, «Զվարթնոց» օդանավակայանի նախագիծը, Ամառային ճամբար-պանսիոնատ Բյուրականում, Ֆիզիկական կուլտուրայի և առողջական համալիր Նոր Ուրենգոյում (Ռուսաստան), Մոսկվայում գտնվող նախկին Լազարյան ճեմարանի (ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքի) վերանորոգման նախագիծը, Մատենադարանի նոր մասնաշենքը եւ Մատենադարանի հին մասնաշենքի և հարող տարածքի վերանորոգման նախագիծը:

 

2011 թ-ին Մեսչյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: