կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 16:28
Մշակույթ

″Անխելք մարդը″ Դուբայ է հասել

″Անխելք մարդը″ Դուբայ է հասել

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը օրերս Դուբայի հայկական համայնքի հրավերով մեկնել էր Դուբայ եւ Շարժա` ներկայացումով հանդես գալու:

 

Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ Դուբայ են մեկնել` տեղի կիրակնօրյա դպրոցի երեխաների համար ներկայացումով հանդես գալու:

 

«Նրանց համար խաղացինք «Անխելք մարդը»: Երեխաների արձագանքը հետաքրքիր էր, քանի որ ներկայացումը հատուկ իրենց համար պատրաստել էինք արեւմտահայերենով, որպեսզի հասկանալի լինի նրանց: Շատ անմիջական էր շփումը: Մոտ 200 երեխա կար, անգամ` դժգոհություն եղավ, քանի որ մեծերն էլ էին ցանկանում ներկայացումը դիտել, բայց տեղ չկար»,- ասաց Բաբայանը:

 

Նա նշեց նաեւ, որ կազմակերպիչները նշել են, թե կփորձեն կրկին հրավիրել, քանի որ Աբու Դաբիում էլ ունեն հայկական համայնք: «Միշտ առաջին անգամ, երբ ինչ-որ տեղ ենք գնում, հետո էլի ճանապարհներ են բացվում: «Անխելք մարդը» մենք երկու տարի առաջ ներկայացրել էինք Միացյալ Նահանգներում` Վաշինգտոն, Նյու Յորք, Լոս Անջելես, Բոստոն, Ֆիլադելֆիա: Երեխաները սիրում են այս ներկայացումը»,- ասաց Բաբայանը: