|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ պատգամավորներին հատկապես վերջին շրջանում շատ է սկսել գրավել ԱՄԷ-ն:
Նախօրեին էլ, օրինակ, Դուբայ թռչող ինքնաթիռի մեջ էր ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ): Երբ ԱԺ լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է Աղաբաբյանը Դուբայ մեկնում, մեզ պատասխանեցին. «Առողջության հետ կապված հարցերով»:
Նշենք, որ Աղաբաբյանը խորհրդարանի նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորներից մեկն է: Երբ հարցրինք, թե արդյոք նրա բացակայությունները հարգելի՞ են, եւ ո՞րն է այդքան բացակայելու պատճառը, նույն ծառայությունից մեզ պատասխանեցին, թե Աղաբաբյանի բացակայությունների պատճառը առողջական խնդիրներն են:
Թե այդ ի՞նչ լուրջ առողջական խնբդիրներ ունի սույն պատգամավորը, չի ասվում:
Նշենք, որ նույն օրը Դուբայ թռչող ինքնաթիռի մեջ է եղել նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: