Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ խորհրդարանում կարող են վեճեր ու լեզվակռիվներ լինել: Լրագրողների հետ այսօրվա զրույցում նա ասաց, որ օրենսդիրում չեն հավաքվել, որ իրար գովեն, իրար կենացներ ասեն:
«Այո,- հստակեցրեց նա,- լինում են նաև բանավեճեր` մի տեղ ավելի սուր, էմոցիաներով, բայց դրանք մնում են քաղաքական հարթության վրա, ու այդ բանավեճերը չի կարելի տեղափոխել անձնական հարթություն: Աշխարհի պառլամենտներում իրար ծեծել են, ջարդել են, փշրել են, մեր պառլամենտում նման բան չի եղել, բանավեճեր են: Դուք պատկերացրեք, որ այդ բանավեճերն էլ չլինեն, մենք բոլոր հարցերում համաձայնենք, դա կնշանակի, որ պառլամենտը բազմակարծության, բազմազանության խոսքի ազատության միջավայր չէ: Մարդիկ մեկ բողոքում են, թե անհետաքրքիր է խորհրդարանում, մեկ ասում են` շատ թեժ է: Մի հատ կողմնորոշվեք»:
Մարուքյանը շեշտեց, որ հարցն անձնական հարթություն չէր կարող անցել, որովհետև որևէ մեկը մյուսին անձնական վիրավորանք չի հասցրել, իսկ այն ամենը, ինչ ասվում է, տեղավորվում է քաղաքական հռետորաբանության մեջ: