Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամեն ինչ արվում է` հայ ռազմագերուն վերադարձնելու ուղղությամբ, թեև հետադարձ կապի բացակայությունը խոչընդոտում է դրան: Այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացումը բացասաբար անդրադառնա Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի վրա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ հայ ռազմագերու ազատ արձակման ուղղությամբ մեծ աշխատանք ունեն անելու միջազգային կառույցները, իսկ Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ սադրանքներն ու լարվածությունը հանգեցնելու են բանակցային գործընթացի խափանմանը:
Խոսելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սահմանին իրականացված դիվերսիոն գործողությունների մասին` նախարարը կարծիք հայտնեց, որ սովորաբար լարվածությունը շփման գծում տեղի է ունենում Ադրբեջանում որևէ քաղաքական գործընթացից առաջ կամ հետո: «Այն կապված է, կարծում եմ, ադրբեջանցիների կողմից առաջ քաշած «սև հունվար» գաղափարի հետ: Ադրբեջանում չեն հասկանում, որ հունվար ամսին, դրանից առաջ և հետո` տարբեր ժամանակներում, նրանք սև օրեր են իրականացրել Բաքվում ու Սումգայիթում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` թեև հունվար ամսին ադրբեջանցիները փորձում են սադրանքներ իրականացնել, սակայն, կրելով կորուստներ, նաև մտավախություն ունենալով, որ հայկական զինված ուժերը կարող են պատժիչ գործողություններ իրականացնել, սկսում են անկանոն ու խուճապային գործողությունների դիմել: