Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, հանդիպել նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում հիմնական թեզերը, ըստ խորհրդարանի ղեկավարի, համահունչ էին նոր իրողություններին:
«Այսօր Արցախի անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, վերջին ժամանակներս ադրբեջանցիների դրսեւորած ակտիվությունը չի կարող անպատասխան մնալ: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ հայկական մեքենաները քարերով ջարդվում էին»,- ասել է Արթուր Թովմասյանը:
Խոսքը միջազգային ատյաններում օրակարգային այս եւ այլ հարցերի բարձրացման անհրաժեշտության մասին է:
ԱԺ նախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ նշել է տարբեր երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման կարեւորությունը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշել է խորհրդարանական դիվանագիտության՝ որպես արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչներից մեկի կարեւորությունը: «Մենք պետք է օգտագործենք բոլոր ներքին ռեսուրսները, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում ուժեղ լինենք»,- ընդգծել է արտգործնախարարը: