Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Հուլիսի 20-ի կեսօրին հակառակորդը մոտ կես ժամ կրակել է Տավուշի մարզի Մովսես գյուղի ցանքատարածությունների ուղղությամբ, որտեղ աշխատելիս են եղել գյուղացիները և կոմբայնավարը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
«Բարեբախտաբար, ո՛չ մեխանիզատորները, ո՛չ կոմբայնը չեն տուժել: Կոմբայնավարը արագորեն թողել է տեղանքը, պատսպարվել, որից հետո մի կես ժամ անընդմեջ կրակել են այդ տարածքի վրա: Երբ մութն ընկել է, կոմբայնը հեռացրել ենք այդ վտանգավոր տարածքից, որը կազմում է 35 հեկտար, տեղափոխել այլ տարածք, որտեղ ներկա պահին կոմբայնը հունձ է կատարում»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ դիմել է Կարմիր խաչի կազմակերպությանը, որպեսզի նրանց ներկայացուցիչները գան, տեսնեն իրավիճակը: Առայժմ Կարմիր խաչից պատասխան չկա, դեռ սպասում են: Մովսեսի գյուղապետի խոսքով` նախադեպ չի եղել, որ դիմեն Կարմիր խաչին այդ հարցով, առաջին անգամ է, որ դիմում են: Ընդ որում՝ Կարմիր խաչը պետք է դիմի նաև հակառակ կողմին, և այդ առումով, Կարմիր խաչից արձագանքը կարող է ձգձգվել: