|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հուլիսի 17-ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17-ին լսվել են հակառակորդի կողմից արձակված կրակոցներ։ Այդ մասին գրված է Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Տեղեկության համաձայն` փամփուշտներից մեկը դիպել է Ելփինի բնակիչ Նորայր Աղախանյանին պատկանող տանը` վնասելով տանիքը։
Դեպքի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին։