|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գիշերը հաղորդել էինք, որ երեկ երեկոյան Այգեպար գյուղում թշնամու գնդակից վիրավորվել էր 16-ամյա Լիանա Անիկյանը: Քիչ առաջ տեղեկացանք, որ Բերդի հիվանդանոցում վիրահատությունը հաջող է անցել: Լիանայի ինքնազգացողությունը լավ է: Աղջիկը վիրավորվել էր ДШК տիպի հրազենային գնդակից: Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Լիանա Անիկյանը ազատամարտիկ Դավիթ Անիկյանի դուստրն է: Դավիթ Անիկյանը այժմ էլ գործող սպա է` Պառավաքարի գումարտակի հրամանատարն է:
Ողջ գիշերվա ընթացքում գյուղը եղել է գնդակոծության տակ: Ինչպես Yerkir.am-ին տեղեկացրեցին այգեպարցիները, գյուղը գիշերն անցկացրել է կրակոցների տակ: