Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսեւորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երեւում է, որ Սպարտակ Ղուկասյանը որեւէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթեւեկող մեքենաների հետ:
Տեսաձայնագրություններում հստակ երեւում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել եւս՝ հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ եւ հայհոյողներ: Դեռ ավելին, ակնհայտ երեւում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով: Ստացվում է, որ փողոցային սովորական ավտոերթեւեկությունը ոմանց վախն է առաջացրել: Բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել այդ տեսաձայնագրությունը եւ փորձել գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին:
Թե ով եւ ինչու է փորձում այս ամենը կապել Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, այժմ պարզ է դառնում: Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն բացահայտելու ենք եւ հրապարակայնորեն մերկացնելու ենք սուտ, կեղծ լուրեր շրջանառողներին եւ նրանց պատվիրատուներին: Բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք մեզ նման ոտնձգություններից եւ ոտնձգողներից»: