կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-22 10:40
Քաղաքական

Ախալքալաքցի Նորոյի կանտրոլի տակից դուրս չեն գա

Ախալքալաքցի Նորոյի կանտրոլի տակից դուրս չեն գա

«Հրապարակը» գրում է.

 

«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «մեծ փոփոխությունների» ստարտ է հանդիսացել ոչ միայն քաղաքական, լրատվական դաշտի, այլև խորհրդարանի ու պատգամավորների համար, որտեղ ներքին պրոցեսներ են ընթանում։ Այս առումով հետաքրքիր է խորհրդարանի ջավախյան կորպուսը. ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Շիրակ Թորոսյանին ավելի շատ կարելի է տեսնել ԲՀԿ-ի սենյակներում, քան ՀՀԿ-ի։ Տեսակետ կա նաև, որ ԲՀԿ-ական ջավախեցի Ստեփան Մարգարյանը սրսուռ քոչարյանական է։

 

Սակայն, ըստ մեր աղբյուրների, դա ընդամենը արտաքին շղարշն է։ «Շիրակին, Տաճատին, ինչպես նաև Ստեփանին դեպուտատ է սարքել ախալքալաքցի Նորոն՝ Նորիկ Թևանյանը, որպեսզի ջավախահայությունը հնարավորինս ներկայացված լինի պառլամենտում, Թևանյանը խնդրել է Սերժ Սարգսյանին՝ Շիրակին ու Տաճատին ներառել է ՀՀԿ, իսկ Ստեփանին՝ ԲՀԿ ցուցակում։ Նրանք բոլորն էլ Նորոյի կանտրոլի տակ են, և պատգամավորական «ինվենտարիզացիայի» ժամանակ նրանցից որևէ մեկը որևէ տեղ չի գնա»,– տեղեկացրեց նույնպես ջավախեցի մեր աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ու Նորիկ Թևանյանն իրար հետ մոտիկ են «մի ուրիշ ձև». Նորիկի խնդրանքով էր, որ կալանքից վաղաժամկետ ազատվեց Քոչարյանի մտերիմ Հովիկ Թամամյանը, Սերժ Սարգսյանի «խնդրանքով» էր, որ Նորիկը ժամանակին ֆինանսավորում էր Արտաշես Գեղամյանին»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։