Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աստղիկ» բժշկական կենտրոնում այս տարվա սեպտեմբերի 2-ին հրազենային վնասվածքներից մահացել էր Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքի 29-ամյա բնակիչ Վահե Գեւորգյանը: ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է Ավան վարչական շրջանի բնակիչ Արտակ Հայրապետյանը: Իսկ դեկտեմբերի 2-ին նույն գործի շրջանակներում ձերբակալվեց նրա ազգականը` քրեական հեղինակություն համարվող Նորայր Ղազարյանը (Յոնջլախցի Նորո): Վերջինիս մեղադրանք է առաջադրվել սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցել է կալանավորի հետ:
Նա վստահեցրեց, որ կատարվածն ինքնապաշտպանություն է եղել, քանի որ 28-30 անհայտ անձ զինված հարձակվել է իր տան վրա, վնասել կնոջը, իսկ մանկահասակ երեխան վախից առողջական խնդիրներ է ձեռք բերել. «Ես մեր թաղում եմ Յոնջլախցի Նորո, իմ տանը ես սիրող, հոգատար հայր եմ: Ո՞վ կպատկերացներ, որ էդ 20 տարեկան լակոտները կհարբեն, կհարձակվեն: Բա ինքնապաշտպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Ես իմ ճիշտն ունեմ: Ես գիտեմ էն ծախված ոստիկանին, ով էս ամեն ինչը պատվիրում ա»,- հայտնեց Ն. Ղազարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում