|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Խուդավենգի վանքը (Դադիվանքի ադրբեջանական կեղծ անվանումը) հայերին չի պատկանում. լրագրողներին ասել է Ադրբեջանի Մտավոր սեփականության գործակալության խորհրդի նախագահ Քամրան Իմանովը:
Նա նշել է, թե այդ կապակցությամբ գործակալությունը հատուկ հետազոտություններ է իրականացնում:
«Հին աղբյուրները տեղեկություններ են պարունակում այն տարածքի մասին, որտեղ կառուցվել է վանական համալիրը: Դրանք սուվարների հողեր են, որոնք հնագույն աղբյուրներում կոչվում են «սվորդիկներ»: Արձանագրություններով՝ հին հուշարձաններ ուսումնասիրելիս պարզ է դառնում, թե ում է այն պատկանում: Ամեն տարի մենք միջազգային գիտաժողովներ ենք անցկացնում, համաշխարհային հանրությանը հայտնում ենք, որ սրանք մեր հուշարձաններն են, մենք լուսաբանում ենք այդ խնդիրները»,- նշել է նա: