Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
««Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով՝ Ամանորը բավականին հետաքրքիր է անցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի եւ նրա կուսակցական ընկերուհիների համար։ Բանն այն է, որ սույն տիկինը Ամանորը նշելու քեֆեր է կազմակերպել, որոնց մասնակցելու հրավեր են ստացել ՀՀԿ-ական կանայք։ Ընդ որում՝ պատգամավորը որոշել է, որ հարուստ կանայք քեֆի համար պետք է վճարեն 10.000 դրամ, իսկ ավելի համեստ կենցաղով ապրողները՝ 5000։
Ընդ որում, կուսակցությունն էլ առանձին է գումար տրամադրել միջոցառման համար։ Հավելենք նաեւ, որ սույն տիկինը ինչ պատգամավորի մանդատ է ձեռք բերել, ընկերացել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տիկնոջ հետ։ Մուրադյանի սերն առ Գալուստ Գրիգորիչի տիկինն այնքան է մեծացել, որ նա որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Սահակյանի տիկնոջը՝ նրան հրավիրելով Դուբայ։ Բնականաբար, հրավեր անողն ինքն էլ հոգացել է ծախսերը»։