Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բիզնես շրջանակներում լուրեր կան, որ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել Է հայաստանյան բանկերից մեկին: Այս մասին գրումէ «Հայկական ժամանակ»-ը և հիշեցնում, որ սույն թռչնաֆաբրիկան դեռ մոտ 2 տարի առաջ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Մաքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը վաճառեց «Դվին» կոնցեռնին:
Կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը թերթի թղթակցի հարցին՝ ճի՞շտ Է, որ «Լուսակերտը» վարկի դիմաց մնացել Է բանկին, պատասխանել Է. «Գիտեք, նախ, «Դվին» կոնցեռնին չի վաճառել Խաչիկ Մանուկյանը, բայց ինչքան գիտեմ, բանկին է մնացել: Հիմա ոնց որ թե վաճառել են արդեն»: Բայց դուք չէի՞ք գնել թռչնաֆաբրիկան, հարցին Սարգսյանը պատասխանել է. «Չէ, ես ուղղակի որ փորձ ունեի, մասնակցում էի կառավարմանը: Ֆաբրիկան, ես ինչքան գիտեմ, աշխատում է և լավ էլ աշխատելու է: Գնողների անունները չգիտեմ, որ ասեմ, բայց իմ հետ ոչ մի կապ չունի»:
Շարունակությունը կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: