|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել էր 2025 թ. հունվար–մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկությունը, որտեղից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ առաջին եռամսյակում երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 83․1 մլն դրամ հարկ։ 2-րդ եռամսյակում՝ 227 մլն 157 հազար դրամ, 3-րդ եռամսյակում՝ 313 մլն 436 հազար դրամ, իսկ ահա 4-րդ եռամսյակում՝ 371 մլն 710 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։
Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։
Երգչուհի Սիրուշոն հայտնել էր, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում»։