Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու համար 14 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի (ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի եղբորորդին) պաշտպան Երեմ Սարգսյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Փաստաբանը պահանջում է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը և նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Երեմ Սարգսյանը` հավելելով, որ դեռևս հայտնի չէ` գործը կընդունվի՞ վարույթ, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին' ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով: Նրա սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվում էր Ստեփան Հակոբյանը, ով 2006-ից գտնվում էր հետախուզման մեջ: Սակայն 2011-ի դեկտեմբերի 14-ին ձերբակալվել էր: Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 6 և 7-րդ կետերով, այն է` սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաև սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով: