|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայկական ժամանակը» գրում է.«Մեր տեղեկություններով, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու է ցանկանում առաջադրվել նաև Հակոբ Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբը։ Վերջինս կընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում։
Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Հիշեցնենք, որ ՀԱԿ–ի տարեվերջյան համագումարի ժամանակ Հակոբ Հակոբյանն ընդգրկվեց այդ կուսակցության վարչության կազմում։ Այսպիսով. սույն համայնքում թեժ պայքար է սպասվում, հատկապես որ այնտեղից կարող է կրկին առաջադրվել Սամվել Ալեքսանյանը, որը Հակոբ Հակոբյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի։ Ի դեպ, վերջերս այդ համայնքում առաջադրվելու հավանականությունը չի բացառել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Ավանդաբար թեժ ընտրապայքար ունեցող այդ համայնքում կարող են առաջադրվել նաև այլ թեկնածուներ այլ կուսակցություններից կամ դաշինքներից և կրկին ընտրությունները թեժ դարձնեն։ Մասնավորապես, սույն համայնքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։