|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի հրաժարականների վերաբերյալ արձագանքները չուշացան:
Ըստ hurriyet.com-ի`Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլչդարօղլուն նախարարների հրաժարականների վերաբերյալ ասել է. «Փոքր-ինչ ուշացած որոշում է»:
Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի հրաժարականի մասին նույն կուսակցության փոխնախագահն ասել է. «Այո, առաջին հրաժարականի լուրն ստացանք, բայց դեռ բավարար չէ»:
Իսկ նախարար Չաղլայանի հրաժարականի մասին Շինարարական կապալառուների միության նախագահ և Kolin շինարարական խորհրդի անդամ Ջելալ Քոլօղլուն ասել է. «Ճիշտ որոշում է կայացրել: Շուտ պետք է հրաժարվեր»:
Նշենք, որ թուրք նախարարները հրաժարականներ տվեցին այն բանից հետո, երբ նրանց որդիները ձերբակալվեցին դեկտեմբերի 17-ին Կ .Պոլսում ոստիկանության` «մեծ կաշառակերության» գործողության ժամանակ: