Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը, դատարանի որոշմամբ փոխհատուցում է ստանալու ժառանգի իրավունքների խախտման համար. հայտնում է Московский комсомолец-ը: Կարեն Խաչատրյանը հայցը ներկայացրել էր Մոսկվայի Սոլնցևի դատարան:
Բանն այն է, որ կոմպոզիտորի մահից հետո որդին ստացել էր իրավունք հոր կողմից գրված «Սպարտակ» բալետի երաժշտության համար: 2018-ին նա հայտնաբերել է, որ հայտնի ներկայացումը միաժամանակ ցուցադրվում է Ղրիմի, Սոչիի մի քանի թատերական հրապարակներում, ինչպես նաև Յուրմալայում` առանց իր հետ պայմանագրի և հոնորարի:
Մոսկվայի բալետի թատրոնն ընդունել է, որ Մոսկվայում, Սոչիում և Յուրմալայում բալետт ապօրինի է ցուցադրվել: