կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 17:25
Հասարակություն

Կրկին ապխտած կոկորդիլոսների մասին

Կրկին ապխտած կոկորդիլոսների մասին

SAS սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որն, ի դեպ, մեր երկրի համար աննախադեպ երևույթ է: «Փաստինֆո»-ին ՀՀ ԳՆ sննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը տեղեկացրել է, որ սա Հայաստան կոկորդիլոս ներկրելու առաջին փորձն է, այս պահին ներկրվել է ընդամենը 3 հատ` ԱՄՆ-ից` ապխտած վիճակում:

 

Կենդանիներից յուրաքանչյուրն, ըստ Արմինե Սուքիասյանի, կշռում է շուրջ 12 կգ: Հիշեցնենք՝ սուպերմարկետում այս համադամի արժեքը 380 հազար դրամ է: Այսինքն` 1 կգ արժե 31 600 դրամ: Բայց, հիշեցնենք, որ այն վաճառվում է միայն ամբողջությամբ: Ի դեպ, ըստ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, կենդանիները ներկրվել են շուրջ 2 շաբաթ առաջ: Մտավախությանը, թե դրանք այնքան էլ թարմ չեն, Արմինե Սուքիասյանը պատասխանել է, որ ապխտած կոկորդիլոսների վրա մակնշումը կատարված է նոյեմբեր ամսին, իսկ պիտանելիության ժամկետը նշված է 3 ամիս: Ասել է թե` կոկորդիլոսը պիտանի է մինչը հունվարի վերջը: Ի դեպ, մինչ այս պահը, ինչպես տեղեկացանք SAS սուպերմարկետների ցանցից, հայաստանցի ոչ մի գնորդ կոկորդիլոս դեռ չի գնել:

 

Շարունակությունը` այստե: