|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նկարիչների միությունում շարունակվում է համագումարը: Նշենք, որ միության նախագահի` այսօր կայանալիք ընտրություններում հավանական թեկնածուներից մեկը Հաղթանակ Շահումյանն է: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ չի ինքնաառաջադրվելու, սակայն եթե առաջադրեն իր թեկածությունը, կհամաձայնի:
«Միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանի ելույթը տարօրինակ էր, սպասում էի, որ նա կամփոփեր այս 5 տարիների ընթացքում կատարած աշխատանքը, սակայն նա խոսեց միայն այն մասին, թե նկարիչներից որ մեկը որ լրագրողի հետ զրույցում ինչ է ասել: Նկարիչների միությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են անհարժեշտ»,- նշեց Շահումյանը: