Շանթ Շաքարյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1988թ.-ին նկարում պատկերված Տիկինը եզակիներից էր, ով գտել էր իր զավակներին, ովքեր անվնաս էին մնացել այդ արհավիրքից: Նա չգիտեր, որ պիտի այդ նկարը դառնար գյումրեցու վերածննդի խորհրդանիշը: Աղետից տարիներ անց Տիկինոջը նորից լուսանկարեցին, բայց արդեն իր թոռնիկների հետ: Կարծես թե լուսանկարիչը դրանով փաստեց, որ կյանքը վերածնվել է ավերակներից. Այդ մասին են վկայում նաև թոռնիկների աչուկների անհոգ ու երջանիկ փայլը...... Ու տա Աստված, որ էլ երբեք հայը կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչ նման արհավիրքների ականատեսը ու զոհը չդառնա»: