Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլի միջազգային ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն՝ Թուրքիայում 120-ից ավելի լրագրող է գտնվում բանտերում, դա համաշխարհային ռեկորդ է: Ըստ կառույցի՝ Թուրքիայում անցյալ տարի արտակարգ ռեժիմի վերացումից հետո ոչ մի կարգավորում չի եղել՝ լրատվամիջոցների դրության հետ կապված: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայում 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարվել էր արտակարգ դրություն, որի հետևանքով 150.000 դատավոր, ակադեմիկոս, պետական պաշտոնյա մեղադրվեց հեղաշրջման փորձին սատարելու և կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ:
Զեկույցում նշվում է, որ հեղաշրջաման փորձից հետո հարյուրավոր լրագրողներ են ձերբակալվել և դատապարտվել ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով: Ազատազրկված լրագրողների թիվն այժմ 160-ից նվազել է՝ հասնելով 120-ի, սակայն Թուրքիան շարունակում է մնալ ամենից շատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրը:
Զեկույցում նաև հաղորդվում է, որ լրագրողների դատական գործերը շարունակվում են. օրինակ՝ օրեր առաջ գրող, լրագրող Ահմեթ Ալթանին թուրքական դատարանը ազատ էր արձակել, սակայն դատախազության որոշմամբ նա դարձյալ ձերբակալվել էր: Թուրքիայի նման գործողությունները քննադատվել են ինչպես ինստիտուտի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության շարք կազմակերպությունների կողմից: