կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 15:08
Հասարակություն

Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կտուժեն, եթե աշխարհում ամեն ինչ փլուզվի

Կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կտուժեն, եթե աշխարհում ամեն ինչ փլուզվի

Չկա մի որեւէ կառավարություն, որ երաշխավորի բոլոր հաջորդ կառավարությունների վարքը. այսօր, անդրադառնալով պարտադիր կուտակային կոնսաթոշակային համակարգի վերաբերյալ այն հարցին, թե  հնարավո՞ր է հետագայում, երբ այս կառավարությունը այլեւս չլինի, ու նոր կառավարություն լինի, հրաժարվել ներկայումս ընդունվող համակարգից, եւ ի՞նչ պետք է արվի համաշխարհային ճգնաժամերի դեպքում, ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը:

 

Իսկ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ինչ հիմա արվում է,  ինստիտուցիոնալացվում է եւ երկարաժամկետ է' միտված վաղվա օրվան, ու եթե այս կառավարությունը հենց այսօրվա մասին մտածեր, ապա այսօր իսկ եղած կենսաթոշակային միջոցները կբաժաներ թոշակառուներին, ու թոշակները մոտ 4000 հազար դրամով կբարձրանային, բայց մտածել է ոչ թե այսօրվա, այլ մի քանի տարի հետոյի մասին:

 

«Այս կառավարությունը որոշել է, որ ավելի կայուն կենսաթոշակային համակարգ է ունենալու»,- շեշտեց Արտեմ Ասատրյանը:

 

Վաչե Գաբրիելյանն էլ հավելեց, որ ինստիտուտների կայացման առումով քաղաքացիները պետք է վերահսկեն, որ ինստիտուտները կայանան:

 

Կառավարության անդամների ներկայացմամբ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերի' Հայաստանին ամենամոտ տարբերակները ներդրել են Սլովակիան, Էստոնիան, Չիլին, լատինաամերիկյան էլի մի քանի երկրներ եւ այլն, եւ այս բոլոր երկրներից միայն 1-2 դեպքեր են եղել, որ թոշակային ֆոնդերի ակտիվների կառավարիչներից դժգոհ են եղել: Ընդ որում' դժգոհությունները վերաբերել են ակտիվների' ցածր եկամտաբերություն ունենալուն, եւ, որպես ռիսկերի կառավարում, այդ դեպքերում ազգայնացվել են այդ կենսաթոշակային ֆոնդերը:

 

Իսկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ հավելեց, որ եթե աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ լինի, ապա փորձված գործիքներ կկիրառվեն' ռիսկերը չեզոքացնելու համար, մասնավորապես' տնտեսական աճի վրա ուշադրություն կդարձվի, որպեսզի այդ աճով ապահովվեն կոնսաթոշակային միջոցները: Բացի այդ` ակտիվները կներդրվեն ոչ թե մեկ, այլ տարբեր ոլորտներում ու տնտեսության ճյուղերում, որպեսզի մեկի տապալումից բոլոր ակտիվները չտուժեն: «Իսկ եթե աշխարհում ամեն ինչ փլուզվեց, ապա այդ դեպքում ոչինչ անել չի լինի»,- շեշտեց Դավիթ Սարգսյանը: