|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Ֆեյսբուքյան «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» խմբից Սպարտակ Պետրոսյանը գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, ներկայացնում եմ չինովնիկների կողմից ընտրված ֆոնդի ռեյտինգը, որն ի դեպ օֆշորային է: Զարմանալի է, որ օֆշորային ընկերությունները մի դեպքում (երբ մաքսազերծում է կատարվում) վստահություն չունեն պետական մարմինների մոտ և նրանց կողմից տրված փաստաթղթերը հիմք չեն կարող համարվել գործարքի մեթոդով (ներկրողին հարմար) մաքսազերծում կատարելու համար, իսկ մյուս դեպքում (երբ ամբողջ ազգի գումարն է վստահվում նրանց) համարվում են շատ վստահելի: Ինչու՞մն է հարցը, ինչու՞ են կիրառվում երկակի ստանդարտներ: (http://www.trustnetoffshore.com/Investments/Perf.aspx?Pf_PageNo=80&univ=DC&Pf_sortedColumn=NameFull&Pf_sortedDirection=Asc)
Ի դեպ մեկ այլ խոսուն փաստ՝ այս ֆոնդի մասին երեք տարվա կտրվածքով նայելիս տրվող տեղեկությունը - N/A: (Նայիր վերջին սյունյակը) Իսկ երկրորդի անունը շատ տիպիկ է հայերեն լեզվով հնչում Talanx (Թալանքս)»:
