|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում կայացած "Мирное будущее Южного Кавказа: общая история и современность" թեմայով նյութերի մրցույթում Ռուսաստան-Հարավային Կովկաս կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող 1lur.am կայքի խմբագիր Վանիկ Էլիզբարյանը, ով պարգևատրվել է պատվոգրով և թանկարժեք մրցանակներով: Իր խոսքում Վանիկ Էլիզբարյանը ողջունեց ներկաներին և կարևորեց հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը և Կովկասում խաղաղություն հաստատելու ձգտումը:
Մոսկվայում մրցանակի է արժանացել նաև Վարուժան Բաբաջանյանը: Նա եւ Վանիկ Էլիզբարյանը հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի և Հարավային Կովկասի ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների, ՌԴ պետդումայի մի շարք պատգամավորների, հասարակական-քաղաքական շրջանակների, ինչպես նաև' ռուսական երիտասարդական կառույցների ղեկավարների հետ: