| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4450 դիտում,
        
            4450 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-21 11:37
            2 տարի առաջ - 2022-12-21 11:37  
         
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կարճել է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի դեմ հարուցված քրեական վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի պաշտպան Էմիլ Բեգլարյանը հաստատեց տեղեկությունը եւ հավելեց, որ վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Պաշտպանի խոսքով՝ առողջական խնդիրներից ելնելով է առաջարկ եղել, որ Վանիկ Ասատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի: Հիշեցնենք, որ Վանիկ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով: Ընտրակաշառքի գործով կալանավորվել էր նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի գործով դեռեւս սայլը տեղից չի շարժվում. քրեական վարույթը դեռ կարճված չէ։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում