Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պատերազմը կարող էր և չլինել, պատերազմը եղավ չարաբաստիկ հեղափոխության շնորհիվ, որովհետև հեղափոխությունից հետո մենք ունեցանք անկառավարելի երկիր, վարչապետ ընտրվեց մի անձնավորություն, որը հակազգային անձնավարություն էր։ Նա բազմիցս հայտարարեց, որ բանակցությունները իր սեփաան կետից է սկսում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր, «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար Վանիկ Սահակյանը։
«Հաջորդ հայտարարությունն այն էր, որ ինքը ինչ ուզում, դա էլ բանակցում է, իսկ վերջում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Դրանից հետո Ալիևը ասաց, որ ինձ այլ բան չէր մնում՝ քան պատերազմ սկսելը։ Պատերազը սկսեց և մենք կորցրեցինք մեր ամենաթանկը։ Դրանից հետո մենք էլի իրար բարևելով գլխիկոր գնում էինք Եռաբլուր, սակայն ապրիլի 13-ին Նիկոլը նորից դաժան հայտարարություն արեց, որ կարող էի կանխել պատերազմը, կունենայինք նույն վիճակը՝ սակայն առանց զոհերի, դրանով Փաշինյանը ապացուցեց, որ մեր տղաներին ինքն է սպանել։ Մենք ծնողներով որոշեցինք, քանի որ մեր զավակներին սպանողը հայտնի է մենք հանցագործության մասին հաղրոդում տանք ՀՀ գլխավոր դատախազություն։ Մեծ դժվարությամբ հանդիպում ունեցանք նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ով խոստացավ, որ ամեն ինչ կանի դեպքերը բացահայտելու համար, սակայն սա լոկ խոսքեր էին, այլ ոչ թե իրականություն»,- ասաց նա։
Զոհված զինծառայողի հոր խոսքով՝ գործ հարուցվեց Փաշինյանին մեղադրանք առաջադրելու հոդվածով, որից հետո գործը ուղարկվեց Զինվորական դատախազություն, որից հետո Քննչական կոմիտե, ԱԱԾ․
«Ամբողջ տարվա մեջ քաշքշուկի մեջ էինք, որին գումարվեց նաև սեպտեմբերի 21-ը։ Այս ամեն մի ցավը մեզ ավելի միավորեց, մենք առանձին-առանձին չէիք կարող պայքարել այս անօրինականությունների դեմ։ Սեպտեմբերի 21-ին կատարվեց այն, ինչը գրված չէր ոչ մի օրենքում՝ անհամաչափ ուժ, բռնություն»,- ասաց նա։