Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ երեկ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ԲՀԿ-ն առայժմ սպասում է արտաքին գերատեսչության ղեկավարների բացատրություններին, որից հետո նոր հանդես կգա համապատասխան հայտարարությամբ. ԱԺ-ում Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա` այժմ որեւէ բան մեկնաբանել չեն կարող, քանի որ չունեն հստակ տեղեկություն, թե ինչ է շահելու դրանից Հայաստանը կամ ինչ է կորցնելու:
«Միգուցե լավ է, միգուցե վատ է: Ես չգիտեմ, օրինակ, թե ինչ է սպասվում մեզ Վիլնյուսում նոյեմբերին, ինչ-որ բան սպասվո՞ւմ է, թե՞ չի սպասվում: Դատելով Եվրամիության պատասխանատուների հայտարարություններից` այլեւս ոչինչ չի սպասվում, բայց այդ մասին մեզ` խորհրդարանին, քաղաքական ուժերին պիտի տեղեկացնեն արտաքին գերատեսչության պատասխանատուները: Երբ իրենք հարկ կհամարեն գալ խորհրդարան եւ քաղաքական ուժերին տալ հստակ բացատրություն, տեղեկատվություն, այդ ժամանակ էլ, կարծում եմ, արժե ստանալ քաղաքական ուժերի մեկնաբանությունները»,- հայտարարեց Զոհրաբյանը եւ եւս մեկ անգամ ընդգծեց, որ զրոյական ինֆորմացիայի պայմաններում հրաժարվում է որեւէ բան մեկնաբանել:
Նա նշեց, որ րոպեներ առաջ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հստակ հայտարարել է, որ Ասոցացման պայմանագրի ստորագրման թեման կարելի է համարել փակված:
Զոհրաբյանը հարցը բարձրացնելու է խորհրդարանում, որպեսզի բանակցություններ վարողները հանդես գան համապատասխան բացատրություններով, բոլոր նրանք, ովքեր բանակցություններ էին վարում Ասոցացման պայմանագրի շուրջ, ովքեր տեղյակ են, թե ինչ է տալու մեզ Եվրասիական միությունը: «Միգուցե Եվրասիական միությունը նոր հեռանկարներ է բացում մեզ համար»,- նշեց պատգամավորը: