|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վիլնյուսում ընթացող «Արեւելյան գործընկերության» 3-րդ գագաթաժողովում փաստաթղթերի ստորագրման արարողության մասն արդեն ավարտվել է: Հայաստանն այդպես էլ որեւէ փաստաթուղթ չստորագրեց:
Հիշեցնենք, որ գագաթաժողովում նախ ստորագրվեց Ադրբեջանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնագիրը: Վրաստանն, իր հերթին, նախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Եվրամիության եւ Վրաստանի միջեւ ստորագրվեց նաեւ շրջանակային համաձայնագիր Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցության վերաբերյալ: Մոլդովան նույնպես նախաստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչով և ավարտվեց համաձայնագրերի ստորագրման արարողությունը:
Հիշեցնենք, որ մինչ այս իշխանությունները պնդում էին, թո ինչ-որ փաստաթուղթ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելու է: Թե անունը ինչ կդրվի, չէր նշվում: