կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 12:35
Առանց Կատեգորիա

Տասը տարեկանում մայր է դարձել

Տասը տարեկանում մայր է դարձել

Թուրքիայում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել: 10 տարեկան երեխային ծննդաբերելու համար բերել են հիվանդանոց: Պարզվել է` ծնվել է 2003-ին:

 

Ինչպես հայտնում է milliyet.com-ը, բժիշկները անմիջապես զանգահարել են ոստիկանություն: Երեխան պատմել է, որ ինքը իր հոր երկրորդ կնոջից է: Ընտանիքում 14 զավակ են, և հայրը, ֆինանսական վատ վիճակից ելնելով, չի կարողացել անգամ երեխաներին գրանցել: Այդ պատճառով աղջիկը երբեք անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել: Ամուսնացել է հորաքրոջ տղայի հետ և հղիության 5-րդ ամսում իմացել այդ մասին:

 

«Իսկական տարիքս չգիտեմ: Մայրս ասում է` 18 կլինես»,- ասել է անչափահաս աղջիկը:

 

«Ինձ ասացին 19 տարեկան է: Ես չգիտեի, որ այս ամենը հանցանք է համարվում: Եթե այստեղ ինչ-որ հանցանք կա, նրա հայրն է մեղավոր: Մենք մեր կամքով ենք ամուսնացել»,- ասել է աղջկա ամուսինը` նրա հորաքրոջ տղան: