Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական առաջնահերթության շրջանակում Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Արցախում ցեղասպանության և ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նպատակով, շարունակում է աշխատանքներն ամերիկյան Կոնգրեսում։ Ըստ այդմ՝ 2025թ․ ֆիսկալ տարվա համար ներկայացված «ԱՄՆ Ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» ներկայացվել են թվով տասը օրենսդրական առաջարկներ։
Կոնգրեսականների կողմից ներկայացված դրույթներում առաջարկվում են լուծումներ, որոնք արգելում են ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, արգելում են ամերիկյան ռազմական արտադրանքի թույլտվությունների տրամադրումն Ադրբեջանին և նախատեսում են հետաքննություն՝ պարզելու պատժամիջոցներից խուսափելու ադրբեջանական քաղաքականության էությունը:
Օրենսդրական առաջարկները ներառում են նաև միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգության բարձրացմանն ուղղված ամերիկյան աջակցության ձևավորմանը՝ ներառյալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը ամերիկյան աջակցությունը:
Կոնգրեսում ներկայացված առաջարկների վերաբերյալ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Անցյալ տարի Արցախի էթնիկ զտումների համար ԱՄՆ-ի կողմից համապատասխան պատժամիջոցների չհանդիպելով՝ Ադրբեջանն այսօր գոյութենական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանը և գոյությանը։ Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի այնտեղ, որտեղ ԱՄՆ-ի իրարահաջորդ վարչակազմերը ձախողել են՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին, զսպելու վերսկսված ագրեսիան և ապահովելու Արցախի բնիկ բնակչության անվտանգ ու ապահով վերադարձը իր պատմական հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»: