կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-11-25 11:10
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Մի մարդու պես

Օրերս Չինաստան կատարելիք այցից առաջ ՀՀ-ից մեկնող բարձրաստիճան պաշտոնական մի պատվիրակություն տհաճ անակնկալի է հանդիպել. պարզվել է` Չինաստանում կաշառակերներին օրենքով մահվան են դատապարտում: Պատվիրակությանը հրահանգվել է ամբողջ կազմով` մի մարդու պես հետ դառնալ, սակայն վերջին պահին չինական կողմը հայտարարել է, որ օրենքը զուտ ներքին կիրառություն ունի և օտարերկրացիներին չի վերաբերում: Երկար քննարկումից հետո հայկական կողմը, այնուամենայնիվ, որոշել է հետ դառնալ. շառուփորձանքից հեռու:

 

Նազանի

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի հրապարակում հրճվագին պարող ԱԺ նախագահի նոր կլիպը, ըստ ԱԺ հավաստի աղբյուրների,  լրատվամիջոցները կիսատ են ցույց տվել. նախագահի պարին, իբրև լիրիկական վերջաբան, հաջորդել է ՀՀԿ տիկնանց` Մարգարիտ Եսայանի ու ՌուզաննաՄուրադյանի նազպարը: ՕԵԿ-ուհու անհրաժեշտ չեմուչումով (իրենք միայն համագումարների բեմերում են պարում) խմբին միացել է նաև Հեղինե Բիշարյանը: Ասում են`ոչ մի կերպ չի հաջողվել պարահրապարակ բերել Նաիրա Զոհրաբյանին և ինչպես միշտ` գաղափարաբանական պատճառներով. նրա պնդմամբ' Մարգարիտի ձեռքով պարածվող ու Հովիկի շուրջը նազանքով պտտվող սինու մեջ ՀՀԿ ծրագիրն ուկանոնադրությունն են եղել:

 

Գալուստաշփոթ

Ասում են` Արգենտինա և Ուրուգվայ մեկնել պատրաստվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Գալուստ Սահակյանի խորհրդով շաբաթներ շարունակ պորտուգալերեն է սովորել` անդրօվկիանոսյան իր պաշտոնակիցների հետ մայրենի լեզվով հաղորդակցվելու համար: Դժբախտաբար (հայի բախտ), միայն տեղ հասնելուց հետո է պարզվել, որ պորտուգալերենի փոխարեն պետք էր իսպաներեն սովորել:

 

ԿարենԱվագյան: ԱմենաՄԱՏԱՂատի ՀՀԿ-ականը:

 

Պրոֆեսիա

ՀՀԿ իդեոլոգիայի հույս ու ապավեն Բուռնաշը որոշել է լրագրողների քոքը կտրել: Իշխանությունները հավատում են նրա շնորհքին. բա Աշոցքում ու Ամասիայում ջայլամների քոքը չկտրե՞ց:

 

ՀՀԿ-ական սոպրանո

Ասումեն` «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հայաստան ձայնը» նախագծի ժյուրին կազմվել է քաղաքական համերաշխության սկզբունքով: Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ի ձայնն է:

 

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ