կարևոր
919 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-30 23:35
Իրավական

Շնորհավորանքի բան չկա․ տնային կալանքը նույն կալանքն է. Սամվել Կարապետյանի փաստաբան

Շնորհավորանքի բան չկա․ տնային կալանքը նույն կալանքն է. Սամվել Կարապետյանի փաստաբան

«Սահմանադրական դատարանն այդ ճշմարտությունը վերջերս նշել է՝ տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը։ Իր ռեժիմի, իր սահմանափակման տեսանկյունից մենք խոսում ենք կրկին ինտենսիվ սահմանափակման մասին։ Հետևաբար, այստեղ հատուկ շնորհավորանքներ ես չեմ ներկայացնում։

Ունեմ նաև պաշտպանյալներ, որոնք գտնվում են տնային կալանքի ռեժիմում, և վստահ եղեք՝ տնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է, ազատությունը սահմանափակող»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջջոց կալանքը դատարանը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, փոխեց տնային կալանք + գրավ խափանման միջոցներով։

Բարերարը կալանքի տակ էր ավելի քան կես տարի՝ եկեղեցուն պաշտպանող խոսքի համար։