|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի որոշումը՝ ճանաչել Սոմալիլենդը.
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ լիակատար աջակցում է Սոմալիի ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգային ճանաչված սահմանների շրջանակում։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Սոմալիլենդը՝ որպես անկախ պետություն, ճանաչելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը։
Բաքվում հիշեցրել են սեփական «փորձի» մասին և հայտարարել են բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության հանդեպ իրենց «հանձնառության» մասին։ Երևի թե չասեմ, թե ինչքան ցինիկ և լկտի հայտարարություն է մի երկրի կողմից, որը էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով օկուպացրել է Արցախը՝ միաժամանակ օկուպացիայի ենթարկելով ՀՀ ինքնիշխան տարածքն ու նոր հավակնություններ ձևավորելով։
Ու այս երկիրը դեռ մի բան էլ կոչ է արել միջազգային հանրությանը գործել խստորեն միջազգային իրավունքի շրջանակներում»: