|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Պյոտր Ալեքսեի,
Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում:
Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:
Հարգելի Պյոտր Ալեքսեի,
մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: