կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 11:20
Իրավական

Սպանություն` Նոր Արեշում

Սպանություն` Նոր Արեշում

Նոյեմբերի 18-ին` ժամը 20.35-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից դանակահարված տղամարդու են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ժամը 20.40-ին նշված բուժկենտրոնից, նույն դեպքի հետ կապված, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 50 տարեկան տղամարդ. հայտնում են ոստիկանությունից:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը 1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները ժամը 23.00-ին նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է իր վաղեմի ծանոթ Ե. Ապանյանի հետ և, իր մոտ եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածելով նրա կրծքավանդակին, դիմել է փախուստի: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել, առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Արմեն Մ.-ն ձերբակալված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: