|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Լեոնիդ Կոժարան համարում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգել չի կարելի. հայտնում է РИА Новости-ն:
Օրերս ուկրաինացի գործարարները և արդյունահանողները խնդրել էին երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչից առնվազն մեկ տարով հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը պետք է կայանար նոյեմբերի 29-ին Վիլնյուսում։
«Եթե համաձայնագրի ստորագրումը հետաձգվի, ապա մենք այլեւս երբեք չենք հասցնի պատրաստվել»,- ասել է նախարարը։
«Համաձայնագիրը նախատեսում է մի շարք հստակ միջոցառումներ, հստակ բարեփոխումներ: Համաձայնագրի ստորագրումից հետո մենք կկարողանանք եվրոպական նմուշի բարեփոխումներ անցկացնել»,- հավելել է նա։