կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 10:30
Քաղաքական

ԲՀԿ-ական նախկին թեկնածուի սանձարձակ պահվածքը

ԲՀԿ-ական նախկին թեկնածուի սանձարձակ պահվածքը

Արարատի քաղաքապետի ԲՀԿ-ական պարտված թեկնածուին` Սամվել Բարսեղյանին, երեկ «Հրապարակի» լրագրողը հարցրել է. չի՞ պատրաստվում, անսալով ՀՀԿ-ականների խորհուրդներին, շնորհավորել հաղթած ՀՀԿ-ական քաղաքապետին եւ նրա հետ միասին աշխատել հանուն Արարատի: Ի պատասխան՝ նախկին թեկնածուն ասել է. «Ձե՞ռ եք առնում, ես իրան սկի չեմ էլ ճանաչում, մենք իշխանության դեմ ենք հելել, էդ հնարավոր չի»։



Ապա ավելացրել է, որ ինքը չի պարտվել եւ հպարտ է. «Մենք կրել ենք Արարատում, իսկ իրանք ընտրվել են գյուղացիների բանով, ես գյուղերի անուն կարամ տամ՝ Այնթապ, Սուրենավան, Չիման, Սեւակավան»:



Սակայն, երբ լրագրողը այլ հարցեր է տվել Բարսեղյանին, նա հանկարծ կերպարանափոխվել է եւ հարձակման անցել. «Կգաս մեր տան հայաթը՝ կխոսանք, դե դավայ, արդեն համը հանեցիր»:



Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am