|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Չեխիայի փաստաբանների միության նախագահ Մարտին Վիխոպենը նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի փաստաբանների անկախության կապակցությամբ:
Նշենք, որ Չեխիայի փաստաբանների միությունը, որը ներկայացնում է ավելի քան 10 000 չեխ փաստաբանների, նաև Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) լիիրավ անդամ է:
Չեխիայի փաստաբանների միությունը վարչապետին ուղղված նամակում տեղեկացրել է երկու օրենսդրական նախագծերի մասին, որոնք հրապարակվել են Հայաստանի արդարադատության նախարարության ինտերնետ կայքում, և որոնց ընդունումը վտանգում է իրավաբանների, հատկապես՝ փաստաբանների անկախությունը:
Նամակին կարող եք ծանոթանալ այստեղ: