|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օրերս Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են եղել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չեխիայում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, մարտի 3-ին Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ եւ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
Նույն օրը բրիտանահայ համայնքային ուսանողական կազմակերպությունների ջանքերով Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվեց լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տեւած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաեւ բազմաբնույթ բողոքի պաստառներ:
Իսկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու հարյուրից ավելի չեխահայեր եւ չեխեր հանրահավաք-երթով հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: