|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հայոց ցեղասպանության փաստը պնդող կուսակցությունները պետք է փակվեն, իսկ քաղաքական գործիչներին կարգելվի մասնակցել քաղաքականությանը: Նման առաջարկ է արել Թուրքիայի պատմական գիտությունների դոկտոր, հայտնի քաղաքագետ Օմեր Թուրանն իր Twitter-ում:
«Այն կուսակցությունների քաղաքական գործունեությունը, որոնք հայտարարում են, որ եղել է Հայոց ցեղասպանություն, պետք է արգելվի։ Հայոց ցեղասպանությունն ընդունող պաշտոնյաները պետք է հեռացվեն պաշտոններից։ Հայոց ցեղասպանության քարոզ անողները պետք է զրկվեն քաղաքացիությունից»,– նշել է թուրք քաղաքագետը։
Նշենք, որ քաղաքագետը ակնարկում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ավելի վաղ կատարած հայտարարությունը, որով պահանջվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։